| |||||
|
Հարգելի բարեկամ, «Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպությունը արդեն ավելի քան 5 տարի է, ինչ ծրագրեր է իրականացնում վտանգված երեխաների համար (մանկատներ, հատուկ դպրոցներ, կարիքավոր ընտանիքներ): Մեր սուղ հնարավորությունների շրջանակներում աշխատում ենք կրթական միջոցառումներ իրականացնել նաև մարզերում: Մեր այցելությունների ընթացքում, ցավոք, տեսնում ենք ծայրահեղ կարիքի մեջ գտնվող ընտանիքներ: Անիմաստ է կրթության մասին խոսել, երբ նման ընտանիքներում օրվա հացի, կամ շոր չունենալու պատճառով դպրոց հաճախելու խնդիրներ կան... «Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպությունը առաջարկում է Ձեզ միանալ այն սրտացավ անհատներին ու կազմակերպություններին, ովքեր «Բարև» ծրագրի շրջանակներում ցանկանում են օգնել Հայաստանում բնակվող կարիքավոր ընտանիքներին:
Մենք կարող ենք և ինքներս պետք է օգնենք մեր հայրենակիցներին: Պարզապես
պատկերացրեք օրինակ՝ ձեր երեխայի հին հագուստը կարող է
մեկ այլ երեխայի նորմալ կրթության շանս տալ...
Ավելի մանրամասն տեղեկությունների և առաջարկությունների համար խնդրում
ենք կապվել մեզ հետ հետևյալ միջոցներով.
|
|||||
|
Copyright © 2005-2010 "Future is Open" educational NGO. All rights reserved. Contact us by: info@fio.am |